Հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ապրիլի 2-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Վարչապետը և նախարարը ծաղիկներ են խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ծաղկեպսակներ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
02/04/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին
Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
01/04/2022
ԱվելինՄարտական հերթապահության հերթափոխ
Զինված ուժերի զորամասերից մեկում ապրիլի 1-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
01/04/2022
ԱվելինՈւսումնական տագնապ N զորամիավորումում
N զորամիավորումում ապրիլի 1-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի հանգույցներ։
01/04/2022
ԱվելինՀավաք-խորհրդակցություն
N զորամիավորումում անցկացվել է կրտսեր հրամանատարական կազմի հավաք-խորհրդակցություն:
01/04/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսի բացման արարողությանը
Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:
31/03/2022
ԱվելինՌազմական կցորդներն այցելել են N ավիաբազա
Մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա:
31/03/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Միրչա Ժուգուրանուին (նստավայրը` ք.Թբիլիսի):
31/03/2022
ԱվելինՀավաք-խորհրդակցություն
N զորամիավորումում մարտի 31-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
31/03/2022
ԱվելինԿրակային պատրաստության պարապմունքներ
N զորամիավորման հրաձգարաններում մարտի 29-ից 31-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
31/03/2022
ԱվելինՊարգևատրման արարողություն
N զորամիավորումում մարտի 31-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Հրամանատարական կազմը պարգևներ է հանձնել համաբանակային տարբեր մրցույթներում լավագույն արդյունքներ գրանցած սպաներին և պարտադիր ժամկետային զինծառայողներին։
31/03/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Անատոլի Սիդորովին
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:
30/03/2022
Ավելին
Հայերեն
English
Русский