…
1 Ապրիլի, 2022 18:22N զորամիավորումում անցկացվել է կրտսեր հրամանատարական կազմի հավաք-խորհրդակցություն:
Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը հավաքի մասնակիցների հետ քննարկել է զորամասերում առկա խնդիրները, զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված անհրաժեշտ քայլերը, հրահանգներ տվել հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ։