Ուսումնական տագնապ N զորամիավորումում

1 Ապրիլի, 2022 18:22
N զորամիավորումում ապրիլի 1-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի հանգույցներ։

Անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են մարտական իրավիճակում՝ կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում սպաների գործողությունները, կատարելագործվել մարտի վարման ընթացքում արագ և  նպատակային որոշումների կայացման ունակությունները։

  • Տարածել