Նորակոչիկների հետ անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ

28 Հունիսի, 2022 17:37
Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։ Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին, զինծառայողների իրավունքներին և պարտականություններին։
Հունիսի 28-ին N զորամասի հրամանատարը խմբային և անհատական զրույցներ է անցկացրել նորակոչիկների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի վերաբերյալ։

  • Տարածել