Հաղորդագրություն

14 Հուլիսի, 2022 13:34
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

  • Տարածել