Ա.Նազարյանն ընդունեց ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի պատվիրակություններին
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/nazaryan_simons.jpg" align="left"/>Ս.թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդունեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ – ի փոխգործակցության նորանշանակ սպա Զբիգնև Ռիբացկին:
25/09/2007
ԱվելինԴԳՀ-ԳՀՕ ռազմական համագործակցության համադրման համաժողով Մոնսում
Ս.թ. սեպտեմբերի 25-ից 28-ը Բելգիայում (ք.Մոնս) կկայանա ՆԱՏՕ-ի դաշնակցային գործողությունների հրամանատարության (ԴԳՀ) և գործընկերության համադրման օղակի (ԳՀՕ)` 2007թ. ռազմական համագործակցության համադրման համաժողով, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի մեկ սպա:
25/09/2007
Ավելին24/09/2007
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
24/09/2007
ԱվելինՊաշտպանության նախարարը կմեկնի Բիշկեկ
Ս.թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բիշկեկ` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
24/09/2007
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը` ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կապի կատարելագործման հարցեր քննարկելու նպատակով:
24/09/2007
ԱվելինԱշխատաժողով Պրահայում
ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը կմասնակցի Չեխիայում (Պրահա) կայանալիք ՆԱՏՕ-ի և ԳՀԽ-ի (Գործընկերություն հանուն խաղաղության) քարտեզագրման, գծագրման և տեղագրագիտության հարցերով աշխատաժողովին:
22/09/2007
ԱվելինԵրկկողմ ռազմական համագործակցություն
Հայաստան-Մեծ Բրիտանիա երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այցով Երևան կժամանի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անվտանգության ոլորտի զարգացման խորհրդատվական խումբը:
22/09/2007
ԱվելինՄիքայել Հարությունյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի աշխատանքային խմբի անդամներին
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="99" alt="" src="/UserFiles/Image/naxarar_amn_xumb(1).jpg" width="200" align="left"/>Ս.թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գլոբալ անվտանգության հարցերի գործընկերության ռազմավարության գրասենյակի աշխատանքային խմբի անդամներին:
20/09/2007
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Անկախության 16-րդ տարեդարձի առթիվ 2007թ. սեպտեմբերի 21-ին կազմակերպվող տոնական միջոցառումները.
19/09/2007
Ավելին18/09/2007
ԱվելինՔննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="120" alt="" src="/UserFiles/Image/naxagah_barepoxumner.jpg" width="200" align="left"/>ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքն է քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են հանրապետության վարչապետը, պաշտպանության նախարարը, Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք:
18/09/2007
Ավելին
Հայերեն
English
Русский