Հաշվարկը` մ.թ.ա. 2492թ.-ից
11 Օգոստոսի, 2008 00:00Ս.թ. օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց բռնակալ Բելի դեմ Հայկ Նահապետի տարած հաղթանակի և Հայոց բուն տոմարի 4500 ամյակին նվիրված միջոցառմանը` կազմակերպված «Սերունդ» խմբի նախաձեռնությամբ:
Միջոցառումը շարունակությունն էր ս.թ. օգոստոսի 10-ին Լոռու մարզի Հարթագյուղ բնակավայրի հարևանությամբ գտնվող Բագեր սրբավայրում հուշաքարի հանդիսավոր բացման, որի տեղում պետք է կառուցվի Ազգային միասնության տաճար:
Այսօր Ս.Օհանյանը Հայկ Նահապետի արձանին նախ ծաղկեպսակ, ապաև ծաղիկներ դրեց Ազատության պուրակում Արցախյան ազտամարտի նահատակների հիշատակին կանգնեցված հուշակոթող-խաչքարին և այդ պուրակում հանգչող զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Այնուհետև հանդիսավոր խոսքով հանդես եկավ պատմաբան Արտակ Մովսիսյանը, ապա` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որն իր խոսքում ընդգծեց միջոցառման կարևորությունը և հույս հայտնեց, որ սկզբնավորման այս տոնը, հիրավի, կդառնա ավանդական` վայելելով մեծ մասսայականություն:
Համերգային ծրագրով հանդես եկան նաև «Նորք» պարային և դհոլահարների համույթները: Միջոցառման ավարտին Ս.Օհանյանը զրուցեց ազատամարտիկների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների հետ: