ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

16 Օգոստոսի, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 21-ին, ժամը 15:30 ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը (Հասցեն` Մաշտոցի պողոտա 47) տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի լիակազմ նիստ, որից հետո, ժամը 17:30` մամլո ասուլիս ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների մասնակցությամբ:

Իսկ ս.թ. օգոստոսի 22-ին, ժամը 08:00 Հ.Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում կմեկնարկի «Ռուբեժ 2008» զորավարժության ավարտական` մարտական հրաձգության փուլը: Զորավարժությունը կեզրափակվի «Ռուբեժ 2008» զորավարժության մասնակից ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի հանդիսավոր քայլերթով և անձնակազմի պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: Ս.թ. օգոստոսի 22-ին Հ.Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում մեկնարկելիք «Ռուբեժ 2008» զորավարժության ավարտական փուլը լուսաբանելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ցուցակագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին Հ.Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարան տեղափոխող ավտոբուսները կմեկնեն Ալ.Թամանյանի արձանի մոտից` ս.թ. օգոստոսի 22-ին, ժամը 07:00:
  • Տարածել