ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ՝ կազմված գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական և մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցիչներից:
30/06/2009
Ավելին30/06/2009
ԱվելինՍ.Օհանյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Ս.թ. հունիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինիին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում: <img align="left" src="/UserFiles/Image/despan-3.jpg" alt=""/>
30/06/2009
ԱվելինԱնհայտ կորած ազատամարտիկների օր
Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Ամեն տարի այս օրը մարդաշատ է լինում «Եռաբլուր» պանթեոնը: Բացառություն չէր նաև այս տարին: Նրանց հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, «Միասին» երիտասարդական շարժման անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: <img align="left" alt="" src="/UserFiles/Image/anhayt-1.jpg"/>
29/06/2009
ԱվելինՍեյրան Օհանյանը Տավուշի մարզում
<img height="170" width="250" align="left" src="/UserFiles/Image/noy-1.jpg" alt=""/>Ս.թ. հունիսի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Տավուշի մարզ: Շրջայցի ընթացքում նրան ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը, զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրամանատարներ:
28/06/2009
Ավելին28/06/2009
ԱվելինԿոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում
Ս.թ. հունիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննության առնվեցին զինված ուժերում մարտական պատրաստության վիճակին և զորքերում կարգապահության հետագա ամրապնդմանն առնչվող խնդիրներ: Կոլեգիայի նիստը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: <img height="185" width="500" align="left" alt="" src="/UserFiles/Image/kolegia.jpg"/>
27/06/2009
Ավելին27/06/2009
ԱվելինԱզգային ժողովի պատգամավորները հանրապետական կենտրոնական հավաքակայանում
<img height="171" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/zinakochik-3.jpg"/>Զորակոչի ընթացքին ծանոթանալու նպատակով` հունիսի 25-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ, այցելեց հանրապետական կենտրոնական հավաքակայան: Այցին մասնակցում էին նաև լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
25/06/2009
Ավելին25/06/2009
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ԵԱԳԽ համաժողովին
Ս.թ. հունիսի 24-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աստանա (Ղազախստան)` Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի ընթացքում, որին մասնակցելու են եվրոատլանտյան տարածաշրջանի երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ ու բարձրաստիճան այլ անձինք, նախատեսվում է կարծիքներ փոխանակել անվտանգությանն առնչվող տարբեր արդիական հարցերի, այդ թվում` էներգետիկ անվտանգության և Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման շուրջ:
23/06/2009
ԱվելինԿայացել է պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Հունիսի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: <img height="185" width="500" align="left" alt="" src="/UserFiles/Image/anvtangutyan-khorhurd.jpg"/>
22/06/2009
Ավելին
Հայերեն
English
Русский