Բանակ-եկեղեցի կապի շրջանակում ազգային բանակի զորամասերից մեկում կառուցվել է հերթական սրբատեղին
22 Դեկտեմբերի, 2009 00:00Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ մատուռի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, զորամասի անձնակազմը, հյուրեր:
Զորամասերում նման մատուռների և աղոթարանների առկայությունն էապես նպաստում է զինվորների հոգևոր և ռազմահայրենասիրական դաստիարակությանը, և այս ուղղությամբ զինված ուժերում վերջին տարիներին զգալի աշխատանքներ են իրականացվել: Մատուռի օծման արարողությունն իրականացրեց ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն