Բնակարանամուտի հերթական արարողությունը
22 Դեկտեմբերի, 2009 00:00Շարունակվում է զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացը: Զինծառայողների սոցիալական ու բնակարանային խնդիրները ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են: Զինծառայողների համար կառուցված հերթական շենքի բացման և բնակարանների բաշխման արարողությունը Երևան քաղաքում էր: Այս անգամ բնակարանամուտ տոնեցին ՀՀ ԶՈւ 33 զինծառայողներ:
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն