Աճող սերունդն ապագայի տերն է
19 Դեկտեմբերի, 2009 00:00Դեկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով գիտագործնական կոնֆերանս: Կոնֆերանսին մասնակցում էին պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԶՈՒ սպայակազմի, ՀՀ այլ գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձիք, արվեստի ու մշակույթի գործիչներ:
Բացելով խորհրդակցությունը և ողջունելով ներկաներին՝ Ս. Օհանյանը կարևորեց միջոցառման անցկացումը՝ նշելով, որ ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների շուրջ զրուցելու համար հրավիրվել են այն կառույցների ներկայացուցիչները, ովքեր դերակատարում ունեն մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում:
Բացելով խորհրդակցությունը և ողջունելով ներկաներին՝ Ս. Օհանյանը կարևորեց միջոցառման անցկացումը՝ նշելով, որ ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների շուրջ զրուցելու համար հրավիրվել են այն կառույցների ներկայացուցիչները, ովքեր դերակատարում ունեն մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում:
Առաջինը զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Բանախոսն անդրադարձավ ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների ուղղությամբ 2009 թվականին ՊՆ իրականացրած բազմաբովանդակ միջոցառումներին, ՊՆ-ի աջակցությամբ ՀԿ-ների իրականացրած ծրագրերին, դպրոցներում կազմակերպված ռազմամարզական խաղերին և այլ թեմաների, ինչպես նաև ներկայացրեց 2010 թ-ին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: Ելույթներով ու զեկույցներով հանդես եկան նաև այլ կառույցների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրին իրենց կողմից իրականացված միջոցառումները, տեսակետներ հայտնեցին ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների լուծման ուղղությամբ առաջիկայում կատարվելիք աշխատանքների առնչությամբ:
Միջոցառման ընթացքում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար մի խումբ ԶՈՒ սպաներ, զինղեկներ, ԿԳՆ-ի, ՀՀ ոստիկանության, ԱԻՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներ և այլք պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով ու արժեքավոր նվերներով: Կոնֆերանսի ավարտին ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը նշեց, որ խորհրդակցության ընթացքում ՌՀԴ խնդիրների վերաբերյալ բարձրացված բոլոր հարցերի պատասխանները միասնական լուծման կարիք ունեն:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն