Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 9-ին, ժամը 9:40, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի կապակցությամբ կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` մասնակցելու պսակադրման արարողությանը: Այնուհետև, ժամը 10:40, սպայակազմը կայցելի «Հաղթանակ» զբոսայգի` Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ ծաղկեպսակ դնելու Անհայտ զինվորի շիրիմին:

08/05/2008

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

<img width="200" height="125" align="left" src="/UserFiles/Image/naxarar_havaqakayan_1.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս.թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան, որտեղ ծանոթացավ զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկների հետ:

07/05/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. մայիսի 6-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը` համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերելու համատեքստում ռազմակրթական ծրագրերի կատարելագործման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկումներ անցկացնելու նպատակով:

06/05/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. մայիսի 6-ին ժամը 15:00 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան (Չարբախ), որտեղ կծանոթանա զորակոչի ընթացքին, կհանդիպի զորակոչիկների և նրանց հարազատների հետ:

05/05/2008

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այցելեց առաջին գիծ

<img width="200" height="137" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_sahman_3.jpg"/>Ս.թ. մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարի պաշտոնում իր առաջին աշխատանքային շրջայցը կատարեց հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծում (Նոյեմբերյան-Իջևան) տեղակայված զորամասեր և մարտական դիրքեր` ստուգելու կատարված աշխատանքները, համապատասխան ծառայությունների պատասխանատուների հետ քննարկելու կահավորմանն ու ինժեներական կառույցների ամրապնդմանն առնչվող խնդիրներ:

05/05/2008

Ավելին

Այց` ՌՊՎ շրջանակներում

Ս.թ. մայիսի 6-ից 10-ը Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության փորձագետ, պաշտոնաթող գեներալ-մայոր Ջոն Ձեկևիչը` ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական պաշտպանական վերանայման (ՌՊՎ) մեթոդաբանության վերաբերյալ փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Այցի ընթացքում Ջոն Ձենկևիչը կհանդիպի նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի հետ:

04/05/2008

Ավելին

Փորձագիտական խումբ` Հայաստանում

Ս.թ. մայիսի 5-ից 7-ը Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը` ՀՀ զինված ուժերի ռազմակրթական ոլորտի վերաբերյալ փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

04/05/2008

Ավելին

Տեսչական խումբ` Հայաստանում

Ս.թ. մայիսի 5-ից 9-ը, Վիեննայի` 1999թ. փաստաթղթի շրջանակներում, Հայաստան կայցելի Ֆրանսիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը` ՀՀ տարածքում նշված շրջանի տեսչություն անցկացնելու նպատակով:

03/05/2008

Ավելին

Համաբանակային առաջնություն

Ս.թ. մայիսի 5-ից հուլիսի 25-ը ՀՀ պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի զորամասերի միջև կանցկացվի կրոսավազքի եռափուլ առաջնություն` ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության գործում ֆիզիկական պատրաստության դերը և զինծառայողների ռազմակիրառական հմտությունները զարգացնելու նպատակով:

03/05/2008

Ավելին

Համաբանակային սպարտակիադա

Ս.թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 25-ը ՀՀ զինված ուժերում կանցկացվի համաբանակային եռափուլ սպարտակիադա` ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության գործում ֆիզպատրաստության դերը բարձրացնելու, զորամասերում մարտական և ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, ինչպես նաև լավագույն մարզիկներին ի հայտ բերելու նպատակով:

30/04/2008

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների

Ս.թ. մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայց կկատարի Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությունն ապահովող զորամասեր և մարտական դիրքեր, մասնավորապես` ՀՀ Տավուշի մարզ (Նոյեմբերյան):

30/04/2008

Ավելին

ԲԺԻՇԿ 2008

Ս.թ. ապրիլի 30-ից մայիսի 14-ը Խորվաթիայում (Սպլիթ) կայանալիք ԱՄՆ եվրոպական հրամանատարության «Բժիշկ 2008» զորավարժությանը կմասնակցեն նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

29/04/2008

Ավելին