ԶՈւ կրտսեր հրամկազմը համալրվեց պայմանագրային սպաներով
Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել էին դասակի նորընծա հրամանատարները, ովքեր ժամանակին անցել են զինվորական պարտադիր ծառայություն և ունեն քաղաքացիական բարձրագույն կրթություն: Իսկ այժմ նախկին պահեստազորայինները, ստանալով լեյտենանտի զինվորական նախնական կոչում, հինգ տարի ժամկետով անցնում են պայմանագրային զինծառայության` համալրելով ԶՈՒ կրտսեր սպայական կազմի շարքերը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանձնելով սպայական վկայականները, շնորհավորեց նորընծա սպաներին և նշեց, որ զինված ուժերը համալրվում են ծառայողական պատրաստակամություն ունեցող կադրերով: Նախարարը նաև հույս հայտնեց, որ նրանց բարձր գիտակցության և պատասխանատվության շնորհիվ կամրապնդվի բանակի մարտունակությունը: <img align="middle" src="/UserFiles/Image/pargevatrum-2009-11-04-c.jpg" alt=""/>
04/11/2009
ԱվելինԿրտսեր հրամանատարներն ուղևորվեցին հետագա ծառայության վայրեր
Նոյեմբերի 4-ին ԶՈՒ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադում տեղի ունեցավ կրտսեր հրամանատարների` սերժանտների հերթական թողարկումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բարձրաստիճան զինվորականներ: Ազգային բանակը բանիմաց ու պատրաստված կրտսեր հրամանատարներով համալրելու համար բրիգադի հրամկազմն ուսումնական փուլն անցկացրել է լիարժեքորեն` բաց չթողնելով ծրագրով նախատեսված ոչ մի դասընթաց: <img align="middle" src="/UserFiles/Image/serjantner-4.jpg" alt=""/>
04/11/2009
ԱվելինԲնակարանամուտ տոնեցին ևս 16 զինծառայողներ
<img height="250" width="188" align="left" src="/UserFiles/Image/bnakaran-2.jpg" alt=""/>Շարունակվում է զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացը: Գործընթաց, որի շրջանակներում Էջմիածին քաղաքում նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ զինծառայողների համար կառուցված հերթական շենքի բացման արարողությունը: Այս անգամ բնակարանամուտ տոնեցին 16 զինծառայողներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց հանձնեց ծառայողական բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին` նախարարը մաղթեց ծառայողական հաջողություններ, ընտանեկան երջանկություն ու ջերմություն:
04/11/2009
Ավելին04/11/2009
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հունաստանի Զինված ուժերի հոգևոր ծառայության ղեկավարին
Նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց Հունաստանի Զինված ուժերի հոգևոր ծառայության ղեկավար, գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին: Զրույցի ընթացքում ընդգծվեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը, որտեղ իր ուրույն տեղն ունի նաև համագործակցությունը հոգևոր ծառայության բնագավառում, ընթանում է շարունակական ընդլայնման ուղիով: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/hunastan-2009-11-03-c.jpg" alt=""/>
03/11/2009
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Ս.թ. նոյեմբերի 4-ին` ժամը 11.00-ին, Էջմիածին քաղաքում` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի մասնակցությամբ, տեղի կունենա բնակելի շենքի հանդիսավոր բացման և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին հատկացվող ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն: Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի Ալ. Թամանյանի արձանի մոտից` ժամը 10.30-ին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
03/11/2009
Ավելին31/10/2009
Ավելին30/10/2009
ԱվելինԼՂՀ Պաշտպանության բանակը մարտունակ է և ունի բարձր փորձառություն
Ադրբեջանի ՊՆ Ս. Աբիևը օրերս կրկին հանդես է եկել զավեշտալի հայտարարություններով: Այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալու խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին իր հարցերն է ուղղել ԱրմԱր լրատվական գործակալության թղթակիցը:
30/10/2009
ԱվելինԿոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում
<img height="168" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/kolegia-3.jpg"/>Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացվեց ՊՆ Կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին հակաօդային պաշտպանության և ավիացիայի համակարգին վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ս. Գալստյանը, զորամիավորումների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետեր, ավիացիոն զորամասերի հրամանատարներ, ովքեր իրենց զեկույցներում անդրադարձան հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի հրատապ լուծում պահանջող խնդիրներին:
30/10/2009
Ավելին29/10/2009
ԱվելինԳրքի շնորհանդես ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Վարդան Գրիչենցի` Բաբկեն Վարդանյանի «Տարոն, տարոնականություն և հայոց բանակ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, արվեստի ու մշակույթի գործիչներ, հյուրեր: <img height="185" width="500" align="middle" alt="" src="/UserFiles/Image/shnorhandes-5.jpg"/>
28/10/2009
Ավելին
Հայերեն
English
Русский