Հաղորդագրություն մամուլի համար
Ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ս.թ. մարտի 25-ին կայցելեն ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոն:
22/03/2008
ԱվելինՄ.Հարությունյանն ընդունեց ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության աշխատանքային խմբին
Ս.թ. մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչներին:
22/03/2008
ԱվելինՄ.Հարությունյանի ողջույնի խոսքը հայ խաղաղապահներին
<img width="200" height="116" align="left" src="/UserFiles/Image/naxarar_peace_2.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս.թ. մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ գումարտակում կայացավ Իրաքում կայունացման ուժերի կազմում և Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների պարգևատրման արարողությունը: Արարողությանը մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, որը ողջույնի խոսքով դիմեց խաղաղապահներին:
22/03/2008
Ավելին«Մարդասիրական ականազերծում» ծրագրի շրջանակներում
Ս.թ. մարտի 24-ից ապրիլի 4-ը ԱՄՆ «Մարդասիրական ականազերծում» ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից Երևանում կանցկացվի ականազերծողների հանդերձանքին և սարքավորումների օգտագործման և պահպանման կարգին ծանոթացման վարժանք:
21/03/2008
ԱվելինՄ.Հարությունյանը շրջայց կատարեց զորամասերում
<img align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_shrjaycc.jpg"/>Ս.թ. մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` մի շարք բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց ՀՀ զինված ուժերի այն զորամասեր, որտեղ արտակարգ իրադրության օրերին տեղակայված էին պարեկային հերթապահություն և պահակային ծառայություն իրականացնող ստորաբաժանումները:
21/03/2008
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. մարտի 22-ին, ժամը 11;00 ՀՀ ԶՈՒ խաղաղապահ գումարտակում (Մայրաքաղաքային գունդ) կկայանա Իրաքում կայունացման ուժերի կազմում և Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների պարգևատրման արարողությունը` ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի մասնակցությամբ:
21/03/2008
ԱվելինԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ
<img width="200" height="131" align="left" src="/UserFiles/Image/qotanjyan_int.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հարցազրույց ունեցավ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանի հետ` խնդրելով գնահատել Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի ընդունումից հետո ձևավորվող իրավիճակը:
20/03/2008
ԱվելինՔննարկվել է "Ռուբեժ 2008" զորավարժությունը
Ս.թ. մարտի 18-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության, միացյալ շտաբի ներկայացուցիչներ, որոնց նույն օրը ժամը 18:00-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
19/03/2008
ԱվելինՄ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին
<img width="200" height="150" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/britain_charles_lonsdale.jpg"/>Ս.թ. մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
19/03/2008
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա.Միրզաբեկյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` ս.թ. մարտի 20-ից 26-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:
18/03/2008
ԱվելինՊաշտպանության Բանակի սպան պարգևատրվեց մարտական գործողություններում ցուցաբերած խիզախության համար
Ս.թ. մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու հայ – ադրբեջանական սահմանագծում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված ԼՂՀ ՊԲ սպա, ավագ լեյտենանտ Արմեն Հոխանյանին: Շնորհակալություն հայտնելով մարտական դիրքերում առաջադրանքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պաշտպանության նախարարը վերջինիս պարգևատրեց ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով և նրան նվիրեց շվեյցարական արտադրության ժամացույց:
15/03/2008
ԱվելինՊաշտպանության նախարարն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին
<img width="200" height="242" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_eahk.jpg"/>ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչների` Հայաստան ժամանելու կապակցությամբ, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի խնդրանքով ս.թ. մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսին, որին ուղեկցում էին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով խորհրդական Ռոբերտ Ուլը և ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները:
15/03/2008
Ավելին