Պատարագ Սուրբ Էջմիածնում
24 Հունվարի, 2010 00:00Ազգային բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, հունվարի 24-ին մատուցվել է սուրբ պատարագ: Արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ և ԶՈւ սպայակազմի ներկայացուցիչներ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն