Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

22 Հունվարի, 2010 00:00
Հունվարի 25-ին` ժամը 12.00-ին, Երևանի պետական համալսարանի դահլիճում «Բանակը և կրթությունը» խորագրով տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումը բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել