ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Աստանայում
ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. նոյեմբերի 26-ին մեկնեց Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 53-րդ նիստին:
26/11/2007
ԱվելինՄ. Հարությունյանն ընդունեց միջազգային բարեգործական հիմնադրամի վարչության նախագահին
Ս.թ. նոյեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց միջազգային բարեգործական հիմնադրամի վարչության նախագահ Սերգեյ Մադաթյանին:
24/11/2007
ԱվելինՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 15:30 ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի այցը ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան (Չարբախ), հետաձգվում է անորոշ ժամանակով:
24/11/2007
ԱվելինՀայկական պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ –ի կենտրոնակայան
ՆԱՏՕ –ում ՀՀ առաքելության և ՆԱՏՕ –ի միջազգային քարտուղարության համագործակցությամբ կազմակերպված «Պաշտպանական հաստատությունների կառուցում ՀՀ խորհրդարանականների և ավագ պաշտոնյաների համար» խորագրով ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20 –ից 22-ը ՆԱՏՕ – ի կենտրոնակայան է այցելել հայկական պատվիրակությունը, որի կազմում են եղել ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներ Կարեն Սարիբեկյանը, Աշոտ Տոնոյանը, Վարդան խաչատրյանը, ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Արմեն Եդիգարյանը:
23/11/2007
ԱվելինԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ների ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը 2008թ. լուսաբանելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրվելու համար ՀՀ ՊՆ մամլո ծառայություն ուղարկել հավատարմագրվող թեկնածուների տվյալները` անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտությունը, լրատվամիջոցի անվանումը, լոգոն, նոր 1 գունավոր լուսանկար, ինչպես նաև ուղարկել լրատվամիջոցի գործող էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները:
23/11/2007
Ավելին«Համատեղ շփման խումբ» ծրագրի համաձայն
ՀՀ-ԱՄՆ երկկողմ ռազմական համագործակցության «Համատեղ շփման խումբ» ծրագրի համաձայն ս.թ. նոյեմբերի 27-ից 29-ը Երևանում կանցկացվեն միջոցառումներ «Սերժանտների պարտականությունները գումարտակի կազմում» թեմայով:
23/11/2007
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների
Համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի, ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ս.թ. նոյեմբերի 25-ին կկազմակերպվեն հետևյալ միջոցառումները.
21/11/2007
ԱվելինՆախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է մի շարք սահմանային զորամասեր
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxagah_shrjayc.jpg" align="left"/>ՀՀ Նախագահ, Զինված ուժերի Գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-18-ը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր:
18/11/2007
ԱվելինՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxagah_ayc_pn.jpg" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀ պաշտպանության նախարարություն: Բարձրագույն սպայակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահին ներկայացվեցին 2007թ.-ին համակարգում կատարված, ինչպես նաև 2008թ.-ին կատարվելիք աշխատանքները: Քննարկվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր:
15/11/2007
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/ohanyan_nato.jpg" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած Եվրո-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի (ԵԱԳԽ) Ռազմական Կոմիտեի ԶՈՒ ԳՇ պետերի հանդիպմանը: Նիստի ընթացքում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հանդես եկավ համառոտ ելույթով:
14/11/2007
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ի կատարումն ՀՀ Կառավարության` «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» 2007թ. նոյեմբերի 1-ի N1270 որոշման, ՀՀ նախագահի` 2007թ. նոյեմբերի 2-ի հրամանագրով ս.թ. դեկտեմբերի 4-ից 6-ը ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ:
14/11/2007
ԱվելինՍտորագրվեց փաստաթուղթ` ՀՀ և ԼՀ պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մասին
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/litva_1.jpg" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Յու.Խաչատուրովը և գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանը, զինված ուժերի սպայակազմի այլ ներկայացուցիչներ:
12/11/2007
Ավելին