ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. ապրիլի 23-ից 24-ը հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության 2008թ. ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կայցելի Գերմանիայի Դաշնային հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը:
22/04/2008
ԱվելինԱՐԱԳ ԵՌԱԺԱՆԻ 2008
Ս.թ. ապրիլի 22-ից 25-ը Լվովում (Ուկրաինա) կկայանա ԱՄՆ եվրոպական հրամանատարության «Արագ եռաժանի 2008» զորավարժության հիմնական պլանավորման համաժողով, որին կմասնակցի ներկայացուցիչ ՀՀ պաշտպանության նախարարությունից:
22/04/2008
ԱվելինՍ.Օհանյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
<img width="200" height="112" align="left" src="/UserFiles/Image/ODKB.jpg" alt=""/>Ս.թ. ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:
22/04/2008
ԱվելինԶինծառայողի հանձնում հայ-ադրբեջանական սահմանում
Ս.թ. ապրիլի 23-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում կիրականացվի Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովի հանձնումը Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին: Յահուբ Մուխթարովը ս.թ. մարտի 11-ին միտումնավոր անցել էր հայ-ադրբեջանական սահմանը` որակելով իր փախուստը ադրբեջանական բանակի սպաների հետ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք:
21/04/2008
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի ուղերձը հայ խաղաղապահներին
Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի խաղաղապահներ. Այսօր դուք թե° Կոսովոյում, թե° Իրաքում իրականացնում եք ձեր առաքելությունը պատվով և հայ զինվորին հատուկ բարձր կարգապահությամբ ու մարտական ոգով: Դրա մասին են վկայում ձեր առաքելության ընթացքում լեհական, հունական և ամերիկյան ստորաբաժանումների հրամանատարությունների կողմից ստացված բազում շնորհակալական նամակներն ու ուղերձները` ուղղված ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը:
21/04/2008
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ս.թ. ապրիլի 23-ին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչը կմասնակցի ՀԱՊԿ քարտուղարությունում կայանալիք ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օդտագործմանը նվիրված քննարկումներին:
21/04/2008
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ս.թ. ապրիլի 22-ից 23-ը Սարաևոյում (Բոսնիա և Հերցեգովինա) կկայանա ռազմական բյուջեի հարցերով սեմինար, որին կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ զինված ուժերից:
19/04/2008
ԱվելինԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. ապրիլի 18-ից ՀՀ զինված ուժերում կիրառվում է «Ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին» ՀՕ-72-Ն ՀՀ օրենքը:
18/04/2008
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
<img width="200" height="119" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_shtab.jpg"/>Ս.թ. ապրիլի 14-ից 18-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում անցկացվեցին ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքներ, որի արդյունքների ամփոփմանն այսօր մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
18/04/2008
ԱվելինՀունգարիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան
Ս.թ. ապրիլի 24-ին տարածաշրջանային եռօրյա այցով Երևան կժամանի Հունգարիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար, տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը:
18/04/2008
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ս.թ. ապրիլի 18-ից 20-ը Նիկոսիայում (Կիպրոս) կկայանա «Արևմտահայության պահանջատիրության հիմնախնդիրները» խորագրով գիտագործնական միջազգային գիտաժողով, որին կմասնակցի ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ (ԱՌՀԻ) -պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը:
17/04/2008
ԱվելինՄիքայել Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ
<img width="156" height="150" align="left" style="margin-right: 10px;" src="/UserFiles/Image/micha.jpg" alt=""/>Ս.թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին:
16/04/2008
Ավելին