Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, ՀՀ ԶՈՒ բանվորներ ու ծառայողներ.
28 Հունվարի, 2010 00:00Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի ստեղծման 18-րդ տարեդարձի առթիվ: Հունվարի 28-ը մեր երկրի ամենանշանակալից օրերից մեկն է: Որպես մեր բանակի ծննդյան օր, այն տոն է ողջ ժողովրդի համար: Ակամայից հիշում եմ, թե խորհրդային տարիներին ինչպիսի տրամադրություն էր ստեղծվում ժողովրդի մեջ փետրվարի 23-ին:
Այդ օրը վերաճվել և դարձել էր տղամարդկանց տոն: Այսօր կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը հենց այդպիսի օր է` ազգի ուժի, հզորության ու արժանապատվության տոն: Հայոց բանակը ծնվել է պատերազմի դաշտում, թրծվել ու կոփվել է մարտական գործողություններում և այդ դաժան փորձությունից դուրս է եկել պատվով` վերահաստատելով այն իրողությունը, ըստ որի մեր ժողովուրդը վտանգի պահին ի զորու է համախմբելու իր ուժերը և թեկուզ ծանր կորուստների գնով հասնելու հաղթանակի: Բոլորովին չանտեսելով կամավորական առանձին ջոկատների դերը, հարկ եմ համարում նշել, որ մեր պետականության կայացմանը զուգընթաց, անմիջապես ռազմական պայքարի բովում կազմավորված բանակի կանոնավոր զորամասերին ենք պարտական Արցախյան ազատամարտում մեր վերջնական հաղթանակի համար:
Անցած 18 տարիների ընթացքում մեր բանակը հասակ է առել, հզորացել` դառնալով մեր ժողովրդի ստեղծարար աշխատանքի անխորտակ պատվար ու անվտանգության հուսալի երաշխիք: Պարբերաբար լինելով զորամասերում, ես անձամբ եմ հետևում այնտեղ կատարվող գործընթացներին, իրականացվող աշխատանքներին, անձնակազմի կենսապայմաններին, բարոյահոգեբանական մթնոլորտին և, իհարկե, մարտական պատրաստության ծրագրի իրականացմանը: Անշուշտ, ակնհայտ է առաջընթացն ու զարգացումը անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վերազինման ու արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման ոլորտներում: Բայց մենք ձեռք բերածով իրավունք չունենք բավարարվել: Պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակակից պահանջներին, նոր չափանիշներին: Այն պահանջում է մշտական, շարունակական զարգացման գործընթաց:

Այսօր շարունակվում են զինված ուժերի բարեփոխումները: Նախանշված է բարեփոխումների 2010-2015թթ. նոր փուլ, որի քայլ առ քայլ իրականացմամբ մեր բանակը կդառնա ավելի մարտունակ, ֆիզիկապես և բարոյապես կատարյալ: Այնպես որ, մեզ բոլորիս հետևողական և համառ աշխատանք է սպասվում:
Ճիշտ է, օրը տոնական է, բայց չպետք է աչքաթող անենք նաև մեր բանակում տեղ գտած թերությունները: Խոսքս ուղղելով հայոց բանակի հրամանատարական կազմին, ընդհանրապես բոլոր սպաներին, որպես զինակից, խնդրում եմ, իսկ որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ պահանջում՝ լինել օրինակելի, չհանդուրժել բանակում առկա բացասական երևույթները, ջանք չխնայել ենթականերին արիության ու անձնվիրության, հայրենի երկրին անսահման նվիրվածության ոգով դաստիարակելու համար:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել հակառակորդի հոխորտանքները Ղարաբաղի հարցը ուժային միջոցներով լուծելու վերաբերյալ: Վստահ ենք, որ ոչ մի թշնամի չի համարձակվի խախտել մեր սահմանները` վերջնական հաղթանակի հույս ունենալով: Այդուամենայնիվ, եթե ոտնձգություն կատարվի մեր ժողովրդի ու պետության նկատմամբ, ապա Հայոց բանակը իր մարտական լավագույն որակների և հերոսական ոգու դրսևորումներով ի զորու կլինի ջախջախել թշնամու ողջ զինական ուժը:
Մեր բանակը չի պատրաստվում հարձակվել որևիցե մի երկրի վրա, այլ խնդիր ունի պաշտպանել հայրենի հողը: Մեր պայքարն արդար է և հաղթանակը մերն է լինելու: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում բարի ծառայություն, առողջություն և երջանկություն Ձեզ և Ձեր ընտանիքներին:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏգեներալ-գնդապետ ՅՈՒ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎ