Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

26 Հունվարի, 2010 00:00
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:
Խորհրդակցության ընթացքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր:

Քննարկվեցին ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի վերանայմանը, բարեփոխումների հայեցա¬կար¬գային և օրենսդրական ապահովմանը, անձնակազմի կրթությանը և վերա-պատ¬րաստմանը, պաշտպանական պլանավոր¬ման ու բյուջետավորման համակարգի բարեփոխմանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց պաշտպանության ռազմավարական վերանայման և ռազմավարական պլանավորման խնդիրներին: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նշեց, որ պաշտպանական բարեփոխումները մոտեցել են այնպիսի փուլի, երբ պետք է անդրադառնալ բուն զորային կառույցի, նրա կառուցվածքի, մարտական պատրաստականության վիճակի բարելավման, ռազմավարական և օպերատիվ պլանավորման խնդիրներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել