Ս.Օհանյանն ընդունեց բրիգադի գեներալ Հ.Վիերմանին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="105" alt="" src="/UserFiles/Image/vierman_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Գերմանիայի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Հանս Վերնա Վիերմանի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրե Վիկտորինին:

06/11/2008

Ավելին

Ս.Օհանյանի այցը Ռումինիա

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="101" alt="" src="/UserFiles/Image/ayc_ruminia_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Ռումինիա:

06/11/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. նոյեմբերի 8-ին, ժամը 11:00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կայցելի Նուբարաշենում տեղակայված ՀՀ ՊՆ հատուկ նշանակության գունդ` մասնակցելու գնդի 16-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:

06/11/2008

Ավելին

Զեկույց` Ազգային ժողովի լսումներում

Ս.թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀԱՊԿ գիտափորձաքննական խորհրդի անդամ, հակաահաբեկչության գծով փորձագետ գիտնական /ԱՄՆ/, ՌԴ քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը զեկույց է կարդացել ՀՀ Ազգային ժողովի գիտության և կրթության մշտական հանձնաժողովի լսումներում` «Հայ գիտության զարգացումը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության տրամաչափում» թեմայով: Ստորև ներկայացնում ենք Հ.Քոթանջյանի զեկույցն` ամբողջությամբ:

05/11/2008

Ավելին

Դժբախտ պատահար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 4-ին, ժամը 14-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերին պատկանող ՄԻ-24 ռազմական ուղղաթիռը Երևանի Էրեբունի օդանավակայանում ուսումնա-մարզական պլանային հերթական թռիչքի պատրաստվելիս շրջվել է և վթարի ենթարկվել, ինչի արդյունքում զոհվել է այդ պահին թռիչքուղու վրա գտնվող օդաչու, կապիտան Արշակ Գագիկի Ներսիսյանը:

04/11/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնեց Բուխարեստ, որտեղ նախարարը կհանդիպի Ռումինիայի պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ: Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նաև Ռումինիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:

03/11/2008

Ավելին

Ս.Օհանյանի այցը Կոսովո

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="126" alt="" src="/UserFiles/Image/naxarar_kosovo_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Կոսովո` հանդիպելու բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ:

31/10/2008

Ավելին

Համաժողովը մեկնարկեց

Ս.թ. հոկտեմբերի 27-ին, Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի Պիկասսո սրահում մեկնարկեցին ԱՄՆ Հարվարդի համալսարանի կողմից իրականացվող Սևծովյան անվտանգության ծրագրի տարածաշրջանային ամենամյա համաժողովի աշխատանքները:

27/10/2008

Ավելին

Ի լրումն

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 26-ից 30-ը ԱՄՆ Հարվարդի համալսարանի կողմից իրականացվող Սևծովյան անվտանգության ծրագրի տարածաշրջանային ամենամյա համաժողովը կանցկացվի ըստ հետևյալ ժամանակացույցի.

24/10/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կոսովո` հանդիպելու բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ:

24/10/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 26-ից 30-ը ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան Ազգային Ռազմավարական Հետազոտությունների Ինստիտուտում կանցկացվի ԱՄՆ Հարվարդի համալսարանի կողմից իրականացվող Սևծովյան անվտանգության ծրագրի տարածաշրջանային ամենամյա համաժողովը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն ազատ է:

23/10/2008

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց BENS կազմակերպության պատվիրակությանը

Ս.թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ «Խոշոր ձեռնարկությունների վարչական ապարատի ղեկավարները ազգային անվտանգության համար» (BENS) կազմակերպության պատվիրակությանը:

21/10/2008

Ավելին