Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

2 Նոյեմբերի, 2010 00:00
Նոյեմբերի 3-ին ՀՀ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի կունենա բրիֆինգ:
Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 3-ին` առավոտյան ժամը 07:15-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրից (Բագրևանդի 5):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093 774377 հեռախոսահամարով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել