Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

12 Նոյեմբերի, 2010 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունն աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով և Ուսանողության միջազգային օրվա առթիվ նախաձեռնել են եռօրյա համատեղ միջոցառումների ծրագիր:

Նոյեմբերի 15-ին` ժամը 12.00-ին, «Գնում ենք բանակ» կարգախոսով կկազմակերպվի ԲՈՒՀ-երի ուսանողների երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 15-ին` ժամը 11.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: Նոյեմբերի 16-ին` ժամը 13.00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում` Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ, տեղի կունենա ռազմահայրենասիրական միջոցառում: Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է: Նոյեմբերի 17-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում համալսարանական զինակոչիկները կհանդիպեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել