20/10/2010
ԱվելինՍեյրան Օհանյանը հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ
2010թ. հոկտեմբերի 19-ին Ղրիմում` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ ձևաչափով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քննարկումներ է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխաիլ Եժելի հետ: Նախարարներն անդրադարձել են երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված հարաբերություններին, դրանց ծավալման և ակտիվացման ուղիներին: Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև երկողմ համագործակցության 2011թ. պլանը, որի կարևոր միջոցառումներից են ռազմավարական և օպերատիվ պլանավորման խորհրդակցությունները, համագործակցությունը ինժեներական և ռազմակրթական ոլորտներում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
20/10/2010
Ավելին19/10/2010
Ավելին19/10/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
2010թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ուկրաինա (Ղրիմ, Պարտենիտ)` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Խորհրդի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 20-ին, օրակարգի համաձայն կքննարկվի 21 հարց ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև կընդունվեն հստակ որոշումներ ընդհանուր գործունեության ծավալման և ակտիվացման ուղղությամբ: ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն նաև ՊՆԽ աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները և կհաստատվի ԱՊՀ ՄՊ ՊՆԽ 2011թ. աշխատանքային Պլանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
19/10/2010
Ավելին15/10/2010
Ավելին15/10/2010
Ավելին15/10/2010
ԱվելինՀայ զինծառայողները մասնակցում են «Փոխգործակցություն 2010» զորավարժությանը
<img width="250" height="184" align="left" src="/UserFiles/Image/ch-1.jpg" alt=""/>ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն 2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ին Ռուսասատանի Դաշնության Չելյաբինսկ քաղաք է մեկնել ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը և օպերատիվ խումբը (ընդհանուր 106 հոգի): Հայ զինծառայողները տեղաբաշխվել են զորավարժարանում նախապես բացազատված վրանային համալիրում և արդեն սկսել են ամենօրյա պարապմունքները:
15/10/2010
Ավելին15/10/2010
Ավելին15/10/2010
ԱվելինՊաշտպանության նախարարն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին
Ս.թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին` դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` ՀՀ պաշտպանության նախարարությանը ցուցաբերվող պարբերական մեթոդական օժանդակության համար: Իր հերթին դեսպան Կապինոսը պաշտպանության նախարարին ներկայացրեց մի շարք կառուցողական առաջարկություններ` ՀՀ ԶՈՒ բարեփոխումների, ռազմաքաղաքական, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և ռազմակրթական ոլորտի բարեփոխման ոլորտներում ԵԱՀԿ օժանդակության ծավալների ընդլայնման վերաբերյալ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/osce-1.jpg" alt=""/>
15/10/2010
Ավելին
Հայերեն
English
Русский