23/04/2010

Ավելին

23/04/2010

Ավելին

23/04/2010

Ավելին

Մեծ հաղթանակի 65-ամյակին ընդառաջ

<img width="250" height="184" align="left" src="/UserFiles/Image/zinvorner-2010-04-23-a.jpg" alt=""/>Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, որը տեղի կունենա մայիսի 9-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, Հայաստանը կմասնակցի շքերթային շարակազմով: ՀՀ ԶՈւ զինծառայողները հանդիսավոր քայլերթով կանցնեն Կարմիր հրապարակով: Զորահանդեսին ըստ արժանվույն ներկայանալու նպատակով վաշտի անձնակազմը դեռևս երկու շաբաթ առաջ սկսել և շարունակում է իր ամենօրյա քրտնաջան պարապմունքները: Պատասխանատու` Հայաստանում հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի և սպայակազմի հետևողական ու խիստ վերաբերմունքի արդյունքում օր օրի կատարելագործվում են զինվորների շարային կեցվածքն և շարային պատրաստությունը:

23/04/2010

Ավելին

23/04/2010

Ավելին

23/04/2010

Ավելին

Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում

<img width="250" height="152" align="left" src="/UserFiles/Image/kolegiayi-nist-2010-04-23.jpg" alt=""/>Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվեցին սպառազինությանը և ռազմական տեխնիկային առնչվող տարաբնույթ հարցեր: Բացելով նիստը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց մասնակիցներին, որ օրակարգում ընդգրկված խնդիրները հույժ կարևոր են ազգային բանակի մարտունակության ապահովման համար: Զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել սպառազինության և ռազմական տեխնիկայի հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ: Համալրվել են ռազմատեխնիկական միջոցները, կատարելագործվել են շահագործող անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները, զորամասերին հատկացվել են նոր սարքավորումներ, հրատարակվել են մեթոդական ձեռնարկներ և անհրաժեշտ տեխնիկական գրականություն:

23/04/2010

Ավելին

20/04/2010

Ավելին

20/04/2010

Ավելին

20/04/2010

Ավելին

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը

Ապրիլի 20-ին պաշտպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2009թ. աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվել ու առաջադրվել են խնդիրներ 2010թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Խորհրդակցությունը, որին հրավիրվել էին նաև պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների աշխատակիցները, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ, վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/zorakoch-2010-04-21-a.jpg" alt=""/>

20/04/2010

Ավելին

20/04/2010

Ավելին