Միքայել Հարությունյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից

<img align="left" style="margin-right: 10px;" src="http://www.mil.am/images/harutyunyan_naxarar.jpg" alt=""/>Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` ս.թ. ապրիլի 14-ի հրամանագրով Միքայել Հարությունյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից:

15/04/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. ապրիլի 15-ից 17-ը ՀՀ ՊՆ ներկայացուցիչը կմասնակցի Օդեսայում (Ուկրաինա) կայանալիք ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Ծովային զեփյուռ 2008» զորավարժության վերջնական պլանավորման համաժողովին:

14/04/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. ապրիլի 15-ից 18-ը Թբիլիսիում (Վրաստան) կկայանա ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Անհապաղ արձագանք 2008» զորավարժության վերջնական պլանավորման համաժողով, որին կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ զինված ուժերից:

14/04/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. ապրիլի 15-ին Մոսկվայում (ՌԴ) կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի բնապահպանական անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն, որին կմասնակցի ներկայացուցիչ ՀՀ զինված ուժերից:

14/04/2008

Ավելին

Ճանաչողական այց Բեռլին

Ս.թ. ապրիլի 14-ից 17-ը հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության 2008թ.-ի ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Ա.Փարսադանյանի գլխավորությամբ, ճանաչողական այցով կմեկնի Բեռլին:

12/04/2008

Ավելին

Աշխատանքային այց Հայաստան

Ս.թ. ապրիլի 14-ից 17-ը Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային բաղադրիչ հրամանատարության աշխատանքային խումբը` Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Համատեղ աղեղ, համատեղ նիզակակիր 2008» և «Խիզախ լուսան 2008» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով:

12/04/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. ապրիլի 9-ից 10-ը Մոսկվայում (ՌԴ) կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր սպորտկոմիտեի հերթական նիստ, որին կմասնակցի ներկայացուցիչ ՀՀ զինված ուժերից:

08/04/2008

Ավելին

ԼՂՀ ՃԱՆԱՉՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Կոսովոյի անկախության ճանաչումից և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից հետո առաջարկություններ են արվել ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորության մասին: Այսօր այդ պրոբլեմների շուրջ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հարցազրույց է ունեցել ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Սարգսի Քոթանջյանի հետ:

08/04/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. ապրիլի 9-ից 10-ը Մոսկվայում (ՌԴ) կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր սպորտկոմիտեի հերթական նիստ, որին կմասնակցի ներկայացուցիչ ՀՀ զինված ուժերից:

08/04/2008

Ավելին

Ծանոթացման այց` Աթենք

Ս.թ. ապրիլի 7-ից 11-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տ.Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով կմեկնի Աթենք (Հունաստան)` Հունաստանի զինված ուժերի թիկունքային ապահովման ընթացակարգերին և գործառույթներին ծանոթանալու նպատակով:

07/04/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. ապրիլի 7-ից 11-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Ա.Դավթյանի գլխավորությամբ կմեկնի Մոսկվա (ՌԴ)` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:

06/04/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. ապրիլի 6-ից 20-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի ս.թ. ապրիլի 6-ից 9-ը Բելգրադում (Սերբիա), ապրիլի 9-ից 12-ը Մյունխենում (ԳԴՀ) և ս.թ. ապրիլի 12-ից 21-ը Բոստոնում (ԱՄՆ) կայանալիք Հարվարդի սևծովյան անվտանգության ծրագրի հերթական համաժողովին:

05/04/2008

Ավելին