Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ, որին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, ՀՀ մարզպետներ, Երևանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը, ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը, տարածքային զինվորական կոմիսարները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/zorakoch-2009-10-13-c.jpg" alt=""/>
13/10/2009
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Ս.թ. հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում կամփոփվեն 2009թ.-ի գարնանային զորակոչի արդյունքները և կքննարկվեն 2009թ.-ի աշնանային զորակոչի խնդիրները: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր ժամը 14.20-ից 14.45-ը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
12/10/2009
ԱվելինՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՆՆԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար:
12/10/2009
ԱվելինՄեկշաբաթյա պարապմունքներ պաշտպանության նախարարությունում
Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկեցին հանրապետության գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար աձանց հետ անցակացվող մեկշաբաթյա պարապմունքներ: Պարապմունքների անցկացման հիմնական նպատակը զորահավաքային նախապատրաստության հարցերում համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձանց տեսական և գործնական գիտելիքների, ունակությունների կատարելագործումը և բարձրացումն է: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/parapmunq-2009-10-10-c.jpg" alt=""/>
10/10/2009
Ավելին09/10/2009
Ավելին09/10/2009
ԱվելինԽորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում
<img height="166" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/meeting-2009-10-09-d.jpg"/>Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Ս.Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որին հրավիրված էր նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը:
09/10/2009
ԱվելինԳերմանիայի ՊՆ Ռազմական ոստիկանության պատվիրակությունը Հայաստանում
2009թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Երևանում էր գտնվում Գերմանիայի ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Ուլրիխ Շտումփի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի, քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի և պաշտպանական քաղաքականության վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կողմերի միջև փորձի փոխանակման հնարավորություններին առնչվող հարցեր:
09/10/2009
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Ս.թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ պաշտպանական բարեփոխումներ ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը կվարի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին կմասնակցեն ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր ժամը 09.20-ից մինչև 09.45-ը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
08/10/2009
Ավելին07/10/2009
ԱվելինԱֆղանական պատերազմի վետերանները Հայաստանում
<img height="185" width="500" align="middle" alt="" src="/UserFiles/Image/afgan-site-1.jpg"/> Ս.թ. հոկտեմբերի 7-ին ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի անդամները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին 1979-1989թթ. աֆղանական և Հայրենական մեծ պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
07/10/2009
Ավելին