Մամուլի հաղորդագրություն

Ապրիլի 8-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» պատվիրակությանը` տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ: Նույն օրը կայացել է պատվիրակության այցը Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ:

10/04/2015

Ավելին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանի Հանրապետության ք.Կայրակկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

09/04/2015

Ավելին

Ստորագրման արարողություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում գործակցության մասին հուշագիր է ստորագրվել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև: Ստորագրվել է նաև ուսանողների ուսուցման գործընթացի և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին պայմանագիր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ:

08/04/2015

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ

Սիրելի կանայք, Պաշտպանական գերատեսչության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից Շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7–ի` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է վերարժևորելու կանանց անգնահատելի դերակատարությունը Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված բոլոր ոլորտներում:

07/04/2015

Ավելին

Շահագործման են հանձնվել զինվորական հոսպիտալի նոր մասնաշենքերը

Անցնելով կազմավորման ու կայացման դժվարին ուղի, հարստացնելով ու կատարելագործելով մասնագիտական ունակությունները, ձեռք բերելով բժշկական արդիական սարքավորումներ ու բարելավելով շենքային պայմանները՝ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունն այսօր բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված խնդիրները:

07/04/2015

Ավելին

Նպատակը մեկն է. անվտանգ Հայաստան բոլորիս համար

2005 թվականից ի վեր` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, ապրիլի 4-ը հայտարարվել է ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օր:

04/04/2015

Ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների և հաստատության շրջանավարտների հետ:

04/04/2015

Ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությանը:

03/04/2015

Ավելին

Կարևորել է ՀՕՊ զորքերի դերակատարումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում

Զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումներն այսօր ի զորու են դիմակայելու և հետ մղելու հակառակորդի օդային հարձակումները: Հայկական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգը օրնիբուն հսկում է ՀՀ օդային սահմանները:

03/04/2015

Ավելին

Քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման խնդիրները

Զինված ուժերի համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի մշակման, թողարկման, մատակարարման, պաշտպանական գերատեսչության և ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկությունների փոխգործակցության եզրերի քննարկման նպատակով ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության և ոլորտի առաջատար մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

03/04/2015

Ավելին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվում ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, զինված ուժերը հայրենական արտադրության զինտեխնիկայի և նորագույն սպառազինության նմուշներով համալրելու, ինչպես նաև առկա ռազմական տեխնիկայի ու սպառազինության հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ:

02/04/2015

Ավելին

Խորհրդակցություն` նվիրված թիկունքային ապահովման խնդիրներին

Զինված ուժերի 2015 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն մարտի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վառելիքաքսուքային նյութերի ստացման, օրինական ծախսի, հաշվառման ու հաշվետվության կազմակերպման գործընթացին ու բարելավման ուղիներին վերաբերող մի շարք հարցեր:

02/04/2015

Ավելին