Մայիսի 8-ը Երկրապահի օրն է
Մայիսի 8-ին մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց Երկրապահի օրը: Օր, որը խորհրդանշում է նաև Շուշիի ազատագրումը: Եվ ավանդույթի համաձայն` Արցախյան ազատամարտում զոհված կամավորականների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով այդ օրը ԵԿՄ վարչության շենքը և Եռաբլուր զինվորական պանթեոնը կրկին բազմամարդ էին:
08/05/2015
ԱվելինՆոր թանգարան ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում
Մայիսի 7-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում բացվել է նոր թանգարան: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
07/05/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հրաժեշտի հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Սարա Էպրեխտի հետ, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետությունում:
06/05/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի Թագավորության Ռազմաօդային ուժերի թագավորական ակադեմիայի պատվիրակությունը մայիսի 5-ին հյուրընկալվեց Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում:
06/05/2015
ԱվելինՊարզաբանում մի հրապարակման առթիվ
«Հրապարակ» օրաթերթն իր 2015 թվականի մայիսի 6-ի համարի առաջին էջում (ուր զետեղվում են բացառապես հրատապ և հասարակական հնչեղություն ունեցող լուրերը), հղում տալով «իրենց հասած տեղեկություններին», հրապարակել է մի նյութ, ուր պնդվում է, թե ուսուցիչները և աշակերտները դարձել են «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծման` ՀՀ ԿԳՆ, ՊՆ և ԵԿՄ եռակողմ հուշագրի «գերին», և նրանց պարտադրվում է «Հուշագրի» դրույթները կյանքի կոչել բացառապես հանգստյան օրերին: Այս առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը.
06/05/2015
ԱվելինՀանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների՝ միության ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի տնօրեն Ջաստիք Բունիաթյանի գլխավորությամբ:
05/05/2015
Ավելին«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ»
2015թ. մայիսի 2-10-ը Թաթարստանում անցկացվող «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական կրթական հավաքների մասնակիցների ընտրություններին մասնակցում է ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետի գլխավորած աշխատանքային խումբը:
05/05/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կիրառման համատեղ պլանավորման փաստաթղթերի ճշտման հանդիպմանը 2015թ. մայիսի 5-6-ը Դոնի Ռոստովում կմասնակցի ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը:
05/05/2015
ԱվելինՀանդիսավոր միջոցառում Տավուշի մարզի Զորական գյուղում
Տավուշի մարզի Զորական գյուղում մայիսի 3-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության, 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված երեք խաչքարերի բացման հանդիսավոր արարողությունը:
04/05/2015
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ապրիլի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2015թ. աշխատանքային պլանի համաձայն այցելեցին ՀՀ ԶՈւ «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոն: Այցին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիտվայի, Վրաստանի, Ղազախստանի, և Լեհաստանի ռազմական կցորդները և վերջիններիս օգնականները:
30/04/2015
ԱվելինՀայաստանում է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած պատվիրակությունը
Ապրիլի 30-ից մայիսի 1-ը ժամանակահատվածում Հայաստանում է գտնվում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած պատվիրակությունը: Այցը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև 2015թ. ռազմական համագործակցության պլանի շրջանակներում:
30/04/2015
ԱվելինՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Քաղաքական և Անվտանգության Համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպմանը:
30/04/2015
Ավելին