Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

25 Ապրիլի, 2022 15:57
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 25-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։

  • Տարածել