Արդյունքների ամփոփում

5 Մայիսի, 2022 18:43
N զորամիավորումում ամփոփվել են մայիսի 3-ին մեկնարկած հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները։
Քննարկվել է հրամանատարների կայացրած որոշումների և օպերատիվ գործողությունների մշակման արդյունավետությունը։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել մարզումների մասնակիցների մասնագիտական գիտելիքները, տվել արձանագրված թերությունների շտկման հանձնարարականներ։

  • Տարածել