Հանդիսավոր արարողություն

4 Հուլիսի, 2022 16:19
N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ հուլիսի 4-ին անցկացվել է հանդիսավոր արարողություն։

Հրամանատարությունը անձնակազմին ներկայացրել է զորամասի ստեղծման պատմությունը, անցած փառավոր մարտական ուղին, իրենց խիզախությամբ և բանակաշինության գործում նշանակալի ներդրմամբ աչքի ընկած սպաներին ու զինվորներին:

Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, պատվոգրերով խրախուսել մարտական պատրաստության բարձր արդյունքներ ցուցաբերած և օրինակելի զինծառայողներին։

  • Տարածել