Արդյունքների ամփոփում

18 Հուլիսի, 2022 16:33
N զորամիավորումում ամփոփվել են 2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները և ենթակա զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա Բուդաղյանը տվել է համապատասխան հանձնարարականներ առաջիկա աշխատանքների կատարման վերաբերյալ։

  • Տարածել