Կայացավ ռազմական դոկտրինի նախագծի մշակման հանձնաժողովի վեցերորդ նիստը
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/razmakan_doktrin_6.jpg" align="left"/>Ս.թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` վեցերորդ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ:
03/10/2007
ԱվելինՄիքայել Հարությունյանը ընդունեց Բելառուսի դեսպանին
Ս.թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Միաքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարինա Դոլգոպոլովային:
03/10/2007
Ավելին«Համատեղ աղեղ 2007»
Ս.թ. հոկտեմբերի 5-ից 18-ը Ալբանիայում (ք. Տիրանա) կանցկացվի «Համատեղ աղեղ 2007» զորավարժությունը, որին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ ՀՀ զինված ուժերից:
03/10/2007
Ավելին02/10/2007
ԱվելինՈւսումնամարզական հավաք Երևանում
ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի 2004թ. ապրիլի 12-ի համատեղ հրամանի համաձայն ս.թ. հոկտեմբերի 2-ին Երևանում մեկնարկեց ՀՀ սամբոյի հավաքական թիմի ուսումնամարզական հավաքը, որին ՀՀ զինված ուժերից մասնակցում է 3 զինծառայող:
02/10/2007
ԱվելինՍ.Օհանյանը կմեկնի Ուկրաինա
Ս.թ. հոկտեմբերի 4-ից 7-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության 2007թ. ծրագրի համաձայն կմեկնի Ուկրաինա:
02/10/2007
ԱվելինՀԱՊԿ-ն ընդյայնում է ռազմական համագործակցությունը
Ս.թ. սեպտեմբերի 28-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում տեղի ունեցավ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ-պետությունների պաշտպանության նախարարների Խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին ռազմական գերատեսչությունների` Կազմակերպության միջպետական համաձայնագրերի և Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Գնահատականներ տրվեցին նաև վերջին երկու տարիներին իրականացված բանակաշինական միջոցառումներին:
01/10/2007
ԱվելինՀանդիպում և համաժողով ԵՍԶՈՒ շրջանակներում
Ս.թ. հոկտեմբերի 1-ից 2-ը Բեռլինում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կայանալիք ԵՍԶՈՒ (Եվրոպայի սովորական զինված ուժեր) պայմանագրի անդամ-պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը և հոկտեմբերի 4-ից 5-ը Բրյուսելում (Բելգիայի թագավորություն) կայանալիք սովորական սպառազինությւոնների վերահսկման իրականացման 16-րդ համաժողովին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 սպա:
29/09/2007
ԱվելինՄԻԱՎ կանխարգելմանն ուղղված միջազգային համաժողով
Ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Մոսկվայում կկայանա «Զինծառայողների շրջանում ՄԻԱՎ (Մարդու Իմունային Անբավարարության Վարակ) կանխարգելմանն ուղղված միջազգային համագործակցություն: Խնդիրներ և հեռանկարներ» թեմայով 4-րդ միջազգային գիտագործնական համաժողովը, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 սպա:
29/09/2007
ԱվելինՍերժանտական վարժանքներ ռազմաավիացիոն ինստիտուտում
Ս.թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 20-ը Հայաստան-Մեծ Բրիտանիա երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ անձնակազմի համար ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտում կկազմակերպվեն սերժանտական հրահանգիչների ուսումնական վարժանքներ:
28/09/2007
ԱվելինԱ.Նազարյանն ընդունեց ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի պատվիրակություններին
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/nazaryan_simons.jpg" align="left"/>Ս.թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդունեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ – ի փոխգործակցության նորանշանակ սպա Զբիգնև Ռիբացկին:
25/09/2007
ԱվելինԴԳՀ-ԳՀՕ ռազմական համագործակցության համադրման համաժողով Մոնսում
Ս.թ. սեպտեմբերի 25-ից 28-ը Բելգիայում (ք.Մոնս) կկայանա ՆԱՏՕ-ի դաշնակցային գործողությունների հրամանատարության (ԴԳՀ) և գործընկերության համադրման օղակի (ԳՀՕ)` 2007թ. ռազմական համագործակցության համադրման համաժողով, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի մեկ սպա:
25/09/2007
Ավելին