Հասարակական խորհրդի առաջին նիստը

29 Հուլիսի, 2009 00:00
Ս.թ. հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Ողջունելով ներկաներին և անդրադառնալով խորհրդի ստեղծման նպատակներին ու խնդիրներին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ խորհրդի գործունեությամբ առավել կամրապնդվի հասարակություն-բանակ կապը, կապահովվի հասարակության ներգրավվածությունը երկրի պաշտպանունակության բարձրացման գործում՝ միաժամանակ խթանելով պաշպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների համագործակցությունը:

Այնուհետև պաշտպանության նախարարը խորհրդի անդամներին ներկայացրեց զինվորական ծառայությանը և առօրյային վերաբերող որոշ մանրամասներ: Նիստի ընթացքում մասնակիցները հանդես եկան առաջարկություններով, քննարկվեցին խորհրդի առաջիկա գործունեությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր: Խորհրդի նախագահ ընտրվեց Գեղամ Հարությունյանը:
  • Տարածել