Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցելությունն է կատարել Պաշտպանության նախարարություն
30 Հուլիսի, 2009 00:00ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հիմնադրման 15 ամյակի եւ 2009 թվականի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցելությունն է կատարել Պաշտպանության նախարարություն: Ռազմական գերատեսչությունում մեր երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը տեղում լսել է ոլորտի տարբեր պատասխանատուների զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ: