Կքննարկվի ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին ՀՀ ՊՆ Դր. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ք. Երևան, Կարապետ Ուլնեցու 56/6, հեռ. 28 73 21 /119 / ) հասարակական և փորձագիտական քննարկման կներկայացվի ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը, որի մշակման գործընթացը, կառուցվածքն ու բովանդակությունը կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

22/10/2007

Ավելին

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները ստորագրեցին 2008թ. համագործակցության ծրագիրը

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxarar_belarus_1.jpg" align="left"/>Ս.թ. հոկտեմբերի 18-ից 20-ը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի արդյունքում ստորագրվեց Հայաստանի  Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների  միջև 2008թ. համագործակցության ծրագիրը:

20/10/2007

Ավելին

Հաղորդագրություն ԶԼՄ -ների ներկայացուցիչների համար

Ի լրումն ս.թ. հոկտեմբերի 22–ից 24–ը Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի գլխավորած պատվիրակության` Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ նախկինում տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ այցը լուսաբանել ցանկացող լրագրողների հետ Հայաստանի և Հունաստանի զինված ուժերի ԳՇ պետերի հանդիպումը նախատեսվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` հոկտեմբերի 23–ին, ժամը 11:30–ին:

19/10/2007

Ավելին

Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետը:

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/greece_sh.jpg" align="left"/>Ս.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի գլխավորած պատվիրակությունը:

18/10/2007

Ավելին

Պաշտպանության նախարարը մեկնեց Բելառուսի Հանրապետություն

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այսօր քառօռյա պաշտոնական այցով մեկնեց Բելառուսի Հանրապետություն:

18/10/2007

Ավելին

Մ. Հարությունյանը ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxarar_yegiptos.jpg" align="left"/>Ս.թ. Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Վահիդ Ելդին Իսմայիլ Գալալին:

17/10/2007

Ավելին

Մ. Հարությունյանը ընդունեց ՀՀ-ում Բուլղարրայի Հանրապետության դեսպանին

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxarar_bulxaria_despan.jpg" align="left"/>Ս.թ. Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ռազմաօդային հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Պլամեն Պետկովին ներկայացնելու կապակցությամբ ընդունեց ՀՀ-ում Բուլղարայի Հանրապետության արտակարգ և լիզաոր դեսպան պրն. Ստեֆան Դիմիտրովին:

17/10/2007

Ավելին

Պաշտպանության նախարարը կմեկնի Բելառուսի Հանրապետություն

Բելառուսի պաշտպանության նախարարի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հոկտեմբերի 18 - ից 21 -ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:

16/10/2007

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. հոկտեմբերի 17 - ից 19 -ը Հայաստանում և Արցախում կանցկացվեն «Արծիվ - մահապարտներ» գնդի կազմավորման 15 - րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ: Հանդիսությունների ծրագիրը ներառում է.

16/10/2007

Ավելին

Մ. Հարությունյանն ընդունեց ԵԽՀ Հարավային Կովկասի հարցերով զեկուցող տիկին Լիդիա Փոլֆերին

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxarar_exh.jpg" align="left"/>Ս.թ. Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանում Հարավային Կովկասի հարցերով զեկուցող տիկին Լիդիա Փոլֆերի գլխավորած պատվիրակությանը:

16/10/2007

Ավելին

Օրենսդրական փոփոխությունները կբխեն պաշտպանական բարեփոխումների ծրագրի դրույթներից

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/nist_orensdrakan.jpg" align="left"/>Ի կատարումն ՀՀ նախագահի կողմից հաստատված ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2007 - 2015թ.թ. ծրագրի դրույթների, ս.թ. հոկտեմբերի 15 – ին կայացավ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը լրամշակող գերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ ԶՈւ ԳՇ պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Սեյրան Օհանյանի նախագահությամբ:

15/10/2007

Ավելին