ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/ohanyan_nato.jpg" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած Եվրո-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի (ԵԱԳԽ) Ռազմական Կոմիտեի ԶՈՒ ԳՇ պետերի հանդիպմանը: Նիստի ընթացքում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հանդես եկավ համառոտ ելույթով:
14/11/2007
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ի կատարումն ՀՀ Կառավարության` «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» 2007թ. նոյեմբերի 1-ի N1270 որոշման, ՀՀ նախագահի` 2007թ. նոյեմբերի 2-ի հրամանագրով ս.թ. դեկտեմբերի 4-ից 6-ը ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ:
14/11/2007
ԱվելինՍտորագրվեց փաստաթուղթ` ՀՀ և ԼՀ պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մասին
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/litva_1.jpg" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Յու.Խաչատուրովը և գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանը, զինված ուժերի սպայակազմի այլ ներկայացուցիչներ:
12/11/2007
ԱվելինՌազմական դոկտրինի նախագիծը կներկայացվի ՀՀ Կառավարություն
Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ:
12/11/2007
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 15:00-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչները Կենտրոնական հավաքակայանում /Չարբախ/ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ կարող են ծանոթանալ զորակոչի ընթացքին, շփվել զորակոչիկների և նրանց հարազատների հետ: Ցուցակագրվել 28-26-30 հեռախոսահամարով մինչև նոյեմբերի 12-ը ժամը 13:00:
10/11/2007
ԱվելինԼիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան
Ս.թ. նոյեմբերի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:
09/11/2007
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. հոկտեմբերի 23-ին Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունը բավարարել է ՆԱՏՕ-ԳՀԽ (Գործընկերություն հանուն խաղաղության)«Համատեղ Աղեղ» հրամանատարաշտաբային և «Համատեղ Նիզակակիր» դաշտային զորավարժությունները 2008թ. իր տարածքում հյուրընկալելու` Հայաստանի հայտը:
08/11/2007
ԱվելինՓոխըմբռնման հուշագիր ՀՀ և ԻԻՀ պաշտպանական գերատեսչությունների միջև
Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տանը ստորագրեցին երկու երկրների` պաշտպանական ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
08/11/2007
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանն ընդունեց ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="98" alt="" src="/UserFiles/Image/iran_naxarar_2.jpg" width="200" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 6-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:
07/11/2007
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մուհամմադ Նաջարի եռօրյա պաշտոնական այցի ծրագրով նախատեսված փոխըմբռնման հուշագրի ստորագրումը և Հայաստանի ու Իրանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ մամլո ասուլիսը կկայանա ս.թ. նոյեմբերի 8 –ին, ժամը 12:00-ին` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տանը: Այցը լուսաբանող լրագրողների ցուցակագրումը պարտադիր է (հեռ.` 28 26 30):
06/11/2007
ԱվելինՀՀ զինված ուժերում հետախուզության կազմավորման 15 – րդ տարեդարձն է
<img width="200" height="115" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/hetaxuyz_1.jpg"/>Ս.թ. նոյեմբերի 5-ին ռազմական հետախուզության օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Նուբարաշենի հատուկ նշանակության գունդ, որտեղ անցկացվեցին ցուցադրական միջոցառումներ՝ հետախուզական և հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։
05/11/2007
ԱվելինԵռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը
Ս.թ. նոյեմբերի 6-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:
05/11/2007
Ավելին