Անակնկալ ստուգումներ
17 Սեպտեմբերի, 2009 00:00Ազգային բանակի երկու զորամասերի անձնակազմերի համար սեպտեմբերի 17-ի առավոտյան վերկացը տարբերվեց մյուս օրերից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղ առավոտյան անակնկալ այցով եղավ այդ զորամասերում: Նպատակ ունենալով տեղում ծանոթանալու և ստուգելու անձնակազմի առօրյա ծառայության մի դրվագը` վերկացը, նախարարը ստուգեց նաև դասացուցակների առկայությունը, պարապմունքների անցկացման ժամանակացույցը, զորամասի վերակարգի` հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, ամհրաժեշտ փաստաթղթերը: Հանկարծակի ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը զորամասերի սպայական անձնակազմերին տվեց հանձնարարականներ և առաջադրեց խնդիրներ:
Ինչ խոսք, այսպիսի այցելությունները անձնակազմերի մոտ բարձրացնում է իրենց պարտականություններն առավել հետևողական կատարելու պատասխանատվությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ազգային բանակի մարտունակության պահպանմանն ու ամրապնդմանը: