Մամուլի հաղորդագրություն
17 Սեպտեմբերի, 2009 00:002009թ. ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված է առաջին համատեղ համալիր զորավարժության անցկացում` անդամ պետությունների օպերատիվ խմբերի, ՀԱՊԿ քարտուղարության, միացյալ շտաբի, զինվորական ստորաբաժանումների և օպերատիվ արձագանքման օպերատիվ ուժերի (ՕԱՀՈՒ) հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ, որը կիրականացվի երեք փուլով: Առաջին փուլը անց է կացվել Մոսկվայում ՀԱՊԿ միացյալ շտաբի բազայի վրա` օգոստոսի 25-ից 28-ը, որտեղ ՀՀ ՊՆ-ից մասնակցել է 5 հոգուց բաղկացաց օպերատիվ խումբը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանի գլխավորությամբ:
Երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Հանրապետությունում` Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ ռազմավարական Զապադ-2009» զորավարժության տեսքով, ս.թ. սեպտեմբերի 26-ից 29-ը` «Հավաքական անվտանգության Արևելա-Եվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների կիրառման կազմակերպում» թեմայով: ՀՀ պաշտպանության նախարարությունը չի պլանավորում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժության երկրորդ փուլին, սակայն 4 հոգուց բաղկացած ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը` ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ Գ.Տավարածյանի գլխավորությամբ կմասնակցի նշված զորավարժությանը:
Միաժամանակ, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Լ.Մալցևի հրավերի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` պատվավոր հյուրի կարգավիճակով, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ, գնդապետ Դ.Տոնոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական, կապիտան Ա.Առաքելյանի ուղեկցությամբ ս.թ. սեպտեմբերի 29-ին կմասնակցի զորավարժության ակտիվ փուլին: