ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 15:00 ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կայցելի ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան (Չարբախ), որտեղ կծանոթանա զորակոչի ընթացքին, կհանդիպի զորակոչիկների և նրանց հարազատների հետ:

07/12/2007

Ավելին

Մ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանին

Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ստեֆան Դիմիտրովին` վերջինիս` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

07/12/2007

Ավելին

Մ.Հարությունյանն ընդունեց «Համատեղ աղեղ և նիզակակիր 2008» զորավարժությունների խորհրդաժողովի մասնակիցներին

<img width="200" height="128" align="left" style="margin-right: 10px;" src="/UserFiles/Image/Hajdelberg.JPG" alt=""/>Ս.թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց «Համատեղ աղեղ և նիզակակիր 2008» հրամանատարա-շտաբային և դաշտային զորավարժության հատկորոշման խորհրդաժողովի մասնակիցներին` հայդելբերգի ցամաքային բաղադրիչ հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Գարդների և նույն բաղադրիչ հրամանատարության շտաբի պետի` գործողությունների գծով տեղակալ, բրիգադի գեներալ Կլաուդիո Վերչելլոտիի գլխավորությամբ:

05/12/2007

Ավելին

Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

<img width="200" height="133" align="left" style="margin-right: 10px;" src="/UserFiles/Image/Italy.JPG" alt=""/>Ս.թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին և գեներալ Անտոնիո Զամբուկոյին` վերջինիս` ՀՀ-ում Իտալիայի ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ:

05/12/2007

Ավելին

Խրախուսվեցին Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս աչքի ընկած զինծառայողները

<img width="200" height="190" align="left" style="margin-right: 10px;" src="/UserFiles/Image/Xaxaxapah.JPG" alt=""/>Ս.թ. դեկտեմբերի 5-ին Մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ «Կոսովոյի ուժերի» գործողությունների շրջանակներում ՀՀ ԶՈՒ 12-րդ խաղաղապահ բրիգադից ս.թ. մայիսի 25-ին Կոսովո գործուղված ՀՀ ԶՈՒ զորախմբի 7-րդ հերթափոխի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ:

05/12/2007

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxarar_kapinas(1).jpg" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինասի գլխավորած պատվիրակությանը:

04/12/2007

Ավելին

Ծովային զեփյուռ 2008

Ս.թ դեկտեմբերի 5-ից 7-ը Օդեսայում (Ուկրաինա) կկայանա ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության ՙԾովային զեփյուռ 2008՚ զորավարժության նախնական պլանավորման համաժողով, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 ներկայացուցիչ:

03/12/2007

Ավելին

Քաղաքացու հանձնում հայ-ադրբեջանական սահմանում

Ս.թ նոյեմբերի 30-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում իրականացվեց Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բիննատով Մասիմ Էլխան օղլու հանձնումը Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին:

30/11/2007

Ավելին

Հայ խաղաղապահների հերթական հերթափոխը կմեկնի Կոսովո

Ս.թ. դեկտեմբերի 1-ին,  ժամը 10:00 Երևանի Մայրաքաղաքային գնդում տեղի կունենա ՙԿոսովոյի ուժերի՚ գործողությունների շրջանակներում  ՀՀ ԶՈՒ 12-րդ խաղաղապահ բրիգադից ս.թ. մայիսի 25-ին Կոսովո գործուղված ՀՀ ԶՈՒ զորախմբի 7-րդ հերթափոխի դիմավորման և վերջիններիս փոխարինող հայ խաղաղապահների 8-րդ հերթափոխի ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողների մուտքն ազատ է:

30/11/2007

Ավելին

Ավիացիոն տեխնիկայի ցուցադրում ԳԴՀ-ում

Ս.թ դեկտեմբերի 4-ից 18-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք ավիացիոն տեխնիկայի ցուցադրման միջոցառմանը ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 ներկայացուցիչ:

30/11/2007

Ավելին

Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանին

<img width="200" height="138" align="left" src="/UserFiles/Image/hunastat site.jpg" alt=""/>Ս.թ նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Իոանիս Կորինտիոսին:

30/11/2007

Ավելին

ՀՀ Նախագահի հրամանագրով

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2007թ. նոյեմբերի 26-ի ՆՀ-270 Ա հրամանագրով գնդապետ Դավիթ Էդգարի Տոնոյանը նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ:

30/11/2007

Ավելին