Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. հունվարի 25 – ին, ժամը 13.00  – ին Իջևան – Ղազախ սահմանահատվածում ադրբեջանական կողմը հայկական կողմին կհանձնի ՀՀ ԶՈւ զինծառայող Համբարձում Մնացականի Ասատրյանին:

24/01/2008

Ավելին

2007թ. տարեկան արդյունքների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ամփոփիչ պարզաբանումները «Զինուժ» հեռուստածրագրին

<img width="200" height="201" align="left" src="/UserFiles/Image/SeyranOhanyan1.jpg" alt=""/>Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2007թ. ուսումնական տարվա պլանով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են: Կարելի է ասել, որ մեր բանակը ևս մեկ աստիճանով բարձրացրել է իր մարտական պատրաստականությունը և պատվով կատարել իր առջև դրված խնդիրները, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը, երաշխիք է հանդիսացել նաև Արցախի ժողովրդի համար և պատասխանատվությամբ իրականացրել է խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում և Իրաքում: Այսօրվա միջոցառումների առանձնահատուկ բնույթն ու դրանց պատասխանատու կերպով կազմակերպված իրականացումը ևս անգամ փաստում է, որ մեր զինված ուժերը ոչ միայն կայացած են, այլ հաստատուն կերպով առաջընթաց են ապրում:

23/01/2008

Ավելին

Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին

<img width="200" height="127" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_britain.jpg"/>Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Էնթոնի Քենթորին:

22/01/2008

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Ս.թ. հունվարի 18-ին ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տարեկան հաշվետու զեկույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ, տարբեր գերատեսչությունների մամլո քարտուղարներ, մամլո ծառայության պատասխանատուներ, պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողներ:

19/01/2008

Ավելին

Միքայել Հարությունյանն ընդունեց

<img width="200" height="96" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_slovakia.jpg"/>Ս.թ. հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց  Սլովակիայի Հանրապետության Ֆինանսների առաջին փոխնախարար Պետեր Կազիմիրին և Սլովակիայի Հանրապետության արդարադատության ակադեմիայի նախագահ Մարտին Լաուկոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

19/01/2008

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի հաշվետու զեկույցը ԶԼՄ ներկայացուցիչներին` պաշտպանության բնագավառի 2007թ.-ի արդյունքների և 2008թ.-ի հիմնական խնդիրների վերաբերյալ

Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ Այսօր հաշվետու զեկույցով ներկայացնում եմ պաշտպանության բնագավառում 2007թ.-ի արդյունքները և 2008թ.-ի հիմնական խնդիրները:

18/01/2008

Ավելին

Մ.Հարությունյանն ընդունեց Մեթյու Բրայզային

<img width="200" height="113" align="left" alt="" src="/UserFiles/Image/m.brayza.jpg" style="margin-right: 10px;"/>Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը:

17/01/2008

Ավելին

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

Ս.թ. հունվարի 18-ին, ժամը 1500 ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը (հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի 23, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հարևանությամբ) տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տարեկան հաշվետու զեկույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Զեկույցին կարող են մասնակցել զանգվածային լրատվամիջոցների ղեկավարները և ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողները:

16/01/2008

Ավելին

13/01/2008

Ավելին

Եվրոդատարանի վճիռը «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Գործը սկիզբ է առել 2002թ. նոյեմբերի 25-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի քաղաքացի Արմեն Մկրտչյանի (Դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 6562/03 գանգատի հիման վրա:

11/01/2008

Ավելին