Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ների ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը 2008թ. լուսաբանելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրվելու համար ՀՀ ՊՆ մամլո ծառայություն ուղարկել հավատարմագրվող թեկնածուների տվյալները` անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտությունը, լրատվամիջոցի անվանումը, լոգոն, նոր 1 գունավոր լուսանկար, ինչպես նաև ուղարկել լրատվամիջոցի գործող էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները:

23/11/2007

Ավելին

«Համատեղ շփման խումբ» ծրագրի համաձայն

ՀՀ-ԱՄՆ երկկողմ ռազմական համագործակցության «Համատեղ շփման խումբ» ծրագրի համաձայն ս.թ. նոյեմբերի 27-ից 29-ը Երևանում կանցկացվեն միջոցառումներ «Սերժանտների պարտականությունները գումարտակի կազմում» թեմայով:

23/11/2007

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների

Համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի, ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ս.թ. նոյեմբերի 25-ին կկազմակերպվեն հետևյալ միջոցառումները.

21/11/2007

Ավելին

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է մի շարք սահմանային զորամասեր

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxagah_shrjayc.jpg" align="left"/>ՀՀ Նախագահ, Զինված ուժերի Գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-18-ը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր:

18/11/2007

Ավելին

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxagah_ayc_pn.jpg" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀ պաշտպանության նախարարություն: Բարձրագույն սպայակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահին ներկայացվեցին 2007թ.-ին համակարգում կատարված, ինչպես նաև 2008թ.-ին կատարվելիք աշխատանքները: Քննարկվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր:

15/11/2007

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/ohanyan_nato.jpg" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած Եվրո-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի (ԵԱԳԽ) Ռազմական Կոմիտեի ԶՈՒ ԳՇ պետերի հանդիպմանը: Նիստի ընթացքում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հանդես եկավ համառոտ ելույթով:

14/11/2007

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ի կատարումն ՀՀ Կառավարության` «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» 2007թ. նոյեմբերի 1-ի N1270 որոշման, ՀՀ նախագահի` 2007թ. նոյեմբերի 2-ի հրամանագրով ս.թ. դեկտեմբերի 4-ից 6-ը ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ:

14/11/2007

Ավելին

Ստորագրվեց փաստաթուղթ` ՀՀ և ԼՀ պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մասին

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/litva_1.jpg" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Յու.Խաչատուրովը և գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանը, զինված ուժերի սպայակազմի այլ ներկայացուցիչներ:

12/11/2007

Ավելին

Ռազմական դոկտրինի նախագիծը կներկայացվի ՀՀ Կառավարություն

Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ:

12/11/2007

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 15:00-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչները Կենտրոնական հավաքակայանում /Չարբախ/ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ կարող են ծանոթանալ զորակոչի ընթացքին, շփվել զորակոչիկների և նրանց հարազատների հետ: Ցուցակագրվել 28-26-30 հեռախոսահամարով մինչև նոյեմբերի 12-ը ժամը 13:00:

10/11/2007

Ավելին

Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան

Ս.թ. նոյեմբերի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:

09/11/2007

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. հոկտեմբերի 23-ին Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունը բավարարել է ՆԱՏՕ-ԳՀԽ (Գործընկերություն հանուն խաղաղության)«Համատեղ Աղեղ» հրամանատարաշտաբային և «Համատեղ Նիզակակիր» դաշտային զորավարժությունները 2008թ. իր տարածքում հյուրընկալելու` Հայաստանի հայտը:

08/11/2007

Ավելին