11/09/2010

Ավելին

Ուկրաինացի լրագրողները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ են այցելել ուկրաինացի լրագրողները, ովքեր Հայաստանում են գտնվում Ուկրաինայում ՀՀ դեսպանի նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութեր պատրաստելու նպատակով: Լրագրողները ներկայացնում էին Ուկրաինայի առաջին ալիքը, «Комсомольская правда», «Сегодня» թերթերը, «Зеркало недели», «Profil» ամսագրերը: Հյուրերին ընդունեց Ազային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: <img width="250" height="172" src="/UserFiles/Image/2010-09-11.jpg" alt=""/> <img width="250" height="165" src="/UserFiles/Image/2010-09-11-a.jpg" alt=""/>

11/09/2010

Ավելին

09/09/2010

Ավելին

ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի անդամներն այցելել են կարգապահական մեկուսարան

Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պարոն Ա. Նազարյանը հանդիպեց փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում գտնվող ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի անդամներին: Խումբը գլխավորում էր Սենեգալը ներկայացնող դատավոր Մալիկ Էլ Հաջի Սոուին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության, քննչական ծառայության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: <img style="width: 250px; height: 162px;" src="/UserFiles/Image/2010-09-09.jpg" alt=""/> <img width="250" height="160" src="/UserFiles/Image/2010-09-09-a.jpg" alt=""/>

09/09/2010

Ավելին

08/09/2010

Ավելին

Հայ զինծառայողները մասնակցում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացող զորավարժություններին

Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ԶՈՒ 10 հոգանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից ԳհԽ շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ-2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով կմեկնի Բուդվա, Մոնտենեգրո:

08/09/2010

Ավելին

04/09/2010

Ավելին

04/09/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված ձեռնամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան: Ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը և ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը ԼՂՀ տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն անցկացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում՝ նաև հայ զինծառայողների գերեվարման նպատակով: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

04/09/2010

Ավելին

03/09/2010

Ավելին

03/09/2010

Ավելին

03/09/2010

Ավելին