Հաղորդագրություն մամուլի համար

3 Սեպտեմբերի, 2010 00:00
Ս.թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը խորհրդատվական այցով Երևանում էր գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության Պլանավորման վարչության Պլանավորման հիմնադրույթների, սկզբունքների և վերահսկման բաժնի պետ, գնդապետ Վոլֆգանգ Գեբելայնը:

Այցի ընթացքում գնդապետ Գեբելայնը, ՀՀ-ում Գերմանիայի ռազմական կցորդ, գնդապետ Բրունո Պաուլուսի ուղեկցությամբ, հանդիպումներ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտպանական պլանավորման գործառույթների համար պատասխանատու պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական քաղաքականության իրագործման, ռազմավարական պլանավորման, բյուջետավորման, ֆինանսական վերահսկման և միջգերատեսչական համադրման հետ կապված հարցեր, ներկայացվել է Գերմանիայի փորձն այս ոլորտներում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել