Ազգային բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է

30 Օգոստոսի, 2010 00:00
«Հրապարակ» օրաթերթի թղթակից Գայանե Առուստամյանը, որը ս.թ. օգոստոսի 25-ին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի` «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը, հավատարիմ մնալով բանակի և զինծառայության հանդեպ թերթի որդեգրած «քաղաքականությանը», «վիրավորվածի» կեցվածքով լուտանքախառն և ադրբեջանական ԶԼՄ-ներին համաբարո բարբաջանք է տեղացել պաշտպանության նախարարի և բանակի հասցեին: Թերթի օգոստոսի 26-ի համարում հրապարակված «Մարտունակ բազեի և դիֆերենցված դաստիարակության մասին» վերտառությամբ հոդվածում նա հեգնախառն ներկայացրել է հանդիպման մանրամասները:
Ազգային բանակի` ՀՀ պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտին առնչվող փաստերի նկատմամբ նման վերաբերմունքը և բացահայտ կեղծիքներ մատուցելու միջոցով լրատվամիջոցը հասարակական ուշադրության կենտրոնում պահելու փորձերն իրականում բանակի և նրա ղեկավարության վարկաբեկման և հեղինակազրկման փորձերի անհաջող օրինակներ են:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել