Մամուլի հաղորդագրություն

7 Փետրվարի, 2011 00:00
Ս.թ. փետրվարի 2-ից 4-ը Մոսկվայում տեղի են ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների խաղաղապահ գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների խորհրդակցություններ, որոնց մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմավորման խնդիրները, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից համապատասխան համատեղ գործողություններ իրականացնելու, զորավարժություններ նախապատրաստելու և անցկացնելու հետ կապված հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ս.թ. մայիսին կայանալիք ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի` գումարտակի մակարդակով մարտավարական զորավարժություններին հրավիրել նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի և անդամ պետությունների ներկայացուցիչներին` զորավարժությունների ընթացքին հետևելու և անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել