Հայաստանի ականազերծման ազգային քաղաքացիական ծրագրի թեմայով քննարկում

Հունիսի 2-ին Միգրացիայի միջազգային կազմակերպության (Intenational Organization for Migration) օժանդակությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանում ականազերծման գործողության ազգային քաղաքացիական ծրագրի նախագծման» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ. Տոնոյանը և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ տեղակալ Ա. Նազարյանը: Քննարկմանը մասնակցում էին նաև ՊՈԱԿ - խորհրդի անդամները և տնօրենը, ինչպես նաև Միջազգային վստահության հիմնադրամի (International Trust Fund), Ականազերծման գործուղության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action), ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:

02/06/2011

Ավելին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոնական միջոցառում պաշտպանության նախարարությունում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 1-ին տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են նախարարության զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների հարյուրավոր երեխաներ: Միջոցառման ժամանակ կազմակերպվել է տոնական համերգ, մանկական նկարների ցուցահանդես, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:

01/06/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 1-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը Սփյուռքի աջակցության հարցեր:

01/06/2011

Ավելին

ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Սարդարապատ հուշահամալիր

ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, մայիսի 28-ին այցելել է Սարդարապատ հուշահամալիր և մասնակցել Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը:

28/05/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 26-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփմանը: Նախարարները պատվոգրեր, շնորհակալագրեր և խրախուսական նվերներ են հանձնել օլիմպիադայի հաղթողներին ու մասնակիցներին:

26/05/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

24/05/2011

Ավելին

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ -ի խորհրդի անդրանիկ նիստ

Մայիսի 21-ին կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ -ի խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամներ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ռոմիկ Տիգրանյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը: Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

23/05/2011

Ավելին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է MILEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրազաբեկյանի գլխավորությամբ մայիսի 23-ին մեկնել է Մինսկ, որտեղ մասնակցելու է մայիսի 24-ից 27-ը անցկացվող MILEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

23/05/2011

Ավելին