Հրապարակվել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթը

23 Մայիսի, 2011 00:00

ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվել է վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին: Փաստաթուղթը տեղադրված է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի «Հայեցակարգային փաստաթղթեր» բաժնում: ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթղթի կապակցությամբ ուղերձ են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
  • Տարածել